Աբխազական երկաթուղու վերաբացման մասին բանակցություններ չեն տարվում. վրացական կողմ
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանը կտրականապես հերքում է հայկական կողմի տարածած այն տեղեկատվությունը, թե Աբխազական երկաթուղու վերաբացման մասին տարվում են «փակ» խորհրդակցություններ:
Այս մասին այսօր հայտարարել են էկոնոմիկայի նախարար Գիորգի Կվիրիկաշվիլին ու հաշտեցման ու քաղաքացիական իրավահավասարության հարցերով նախարար Պաատա Զաքարեիշվիլին:
Զաքարեիշվիլին ընդգծել է, որ այդ թեմայի շուրջ չի անցկացվել որևէ բանակցություն, և որ այդ ուղղությամբ չկա որևէ առաջընթաց: Կվիրիկաշվիլին իր հերթին հայտարարել է, որ վրացական կողմը չի մասնակցում Աբխազական երկաթուղու վերաբերյալ որևէ բանակցության: