Որոշ տարածքների նկատմամբ գերակա հանրային շահ ճանաչվեց՝ Հյուսիս-հարավ ավտոճանապարհի ծրագրի շրջանակում
![](https://168.am/wp-content/uploads/2013/06/hyusis-harav1.jpg)
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-3-ի շրջանակում որոշ տարածքների նկատմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու վերաբերյալ ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունվել է համապատասխան որոշում։ ՀՀ երեք խոշոր քաղաքներում և խիտ բնակեցված տարածքներում աէրոլուսանկարների խտացման համար պլանաբարձրունքային հիմքի ստեղծման աշխատանքներ կատարելու նպատակով վերաբաշխում և փոփոխություններ է կատարվել ՀՀ 2014թ. պետբյուջեում և նախկինում ընդունված որոշման մեջ: