Վրաստանում բիզնեսն ազատված է ղեկավարության ճնշումից. Գարիբաշվիլի
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանում բիզնեսն ազատված է ղեկավարության ճնշումից: Այս մասին այսօր հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին՝ ամփոփելով «Վրացական երազանքի» երկամյա կառավարման արդյունքները.
«Հենց քաղաքական ճնշումն է հանդիսացել նրա պատճառը, որն այնքան խնդիրներ է ստեղծել էկոնոմիկայի մեջ: Այսօր վերաբերմունքն ամբողջովին փոխված է: Պետությունը ստեղծել է այնպիսի պայմաններ ու միջավայր, ուր մասնավոր սեկտորը կարող է զարգանալ ճիշտ ու երկարաժամկետ:
Երկու տարվա ընթացքում արդեն գրանցվել ու ակտիվացել է ավելի քան 46.000 նոր բիզնես-սուբյեկտ: Երկու տարվա ընթացքում խոշոր հարկատուների քանակը, որոնց շրջանառությունը կազմում է ավելի քան 3 միլիոն լարի (1.7 միլիոն դոլար), աճել է 418-ով, իսկ նրանց համատեղ եկամուտն աճել է 4.5 միլիարդ լարիով (2.6 միլիարդ դոլարով):
Դա իրական ցուցանիշ է, որը պայմանավորված է էկոնոմիկայի առողջացմամբ, ազատ ու մրցունակ շրջավայրի ստեղծմամբ, նոր ընկերությունների ստեղծմամբ ու բիզնեսի համախմբամբ, այսինքն մասնավոր սեկտորում եկամուտների մեծ մոբիլիզացիայով: Պետբյուջեն ավելացել է 1 միլիարդ լարիով (571.4 միլիոն դոլար) և դարձել է առավել սոցիալական կողմնորոշմամբ»: