Բաժիններ՝

Եգիպտոսի նախագահն իր լիազորությունների մի մասը շնորհել է վարչապետին

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսին երկրի վարչապետին օժտել է Սինայի թերակղզում արտակարգ իրավիճակի ռեժիմ հայտարարելու լիազորություններով: Համապատասխան հրամանը նա ստորագրել է հոկտեմբերի 26-ին:

Սինայի թերակղզու հյուսիսում ներկայումս գործում է արտակարգ դրության ռեժիմ, ինչից առաջ բանակային անցակետում ուժային կառույցների դեմ ամենախոշոր ահաբեկչության հետևանքով զոհվել է 31 զինծառայող:

Դրանից հետո նահանգի մի շարք շրջաններում մտցվել է պարետային ժամ, իսկ թերակղզու հյուսիսում մեկնարկել է հակաահաբեկչական խոշորամասշտաբ գործողություն: Աս-Սիսին օտար ուժերին է մեղադրել լավ պլանավորված այդ հարձակման համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս