Բաժիններ՝

1074 անապահով ուսանողի ուսման վարձը կվճարի պետությունը. Արմեն Աշոտյան

Վերջնականապես ճշգրտվել է ըստ բուհերի բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով պետության կողմից ուսման վարձի փոխհատուցման ենթակա ուսանողների թիվը և ֆինանսավորումը, այս մասին տեղեկացնում է կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում:

«Հայտնում եմ, որ 1074 սոցիալապես անապահով ուսանող ենթակա է պետության կողմից ուսման վարձի փոխհատուցման (բակալավրի կրթական ծրագիր՝ 1033 ուսանող, մագիստրոսի կրթական ծրագիր՝ 41 ուսանող), որի համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները՝ կազմում են 220.504.800 դրամ:

ԵՊՀ – 239 ուսանող, ՀՊՄՀ – 158 ուսանող, ՀՊՏՀ – 86 ուսանող, ԵՊԲՀ – 64 ուսանող և այլն:
Մնացել են նաև թափուր տեղեր, քանզի ուսանողների մի մասը չունեին բավարար ակադեմիական առաջադիմություն»,– ասվում է նրա գրառման մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս