«Ռեգնում»-ի խմբագիրը թողել է պաշտոնը գրաքննության պատճառով. «Ազատություն»
«Ռեգնում»-ի գլխավոր խմբագիրը ստիպված է եղել թողնել աշխատանքը, քանի որ Կրեմլին մոտ կանգնած նոր սեփականատերը հարկադրել է ուկրաինական ճգնաժամը լուսաբանել իր թելադրանքով: Վիգեն Հակոբյանը, ով չորս տարի Մոսկվայում խմբագրել է «Ռեգնում» լրատվական գործակալությունը և աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել հոկտեմբերի 10-ին, այսօր «Ազատությանը» պատմել է, թե նոր սեփականատիրոջ նշանակած գլխավոր տնօրեն Յուլյա Կրիժանսկայան ինչպես է փորձել թելադրել լրատվական նոր քաղաքականությունը:
«Ասվեց, որ մի մարդ, ով նյուզմեյքեր է հանդիսանում, լավ կլինի, որ էդ մարդը չլինի այլևս։ Ես ասացի, որ դրան չեմ կարող գնալ, որովհետև այդ մարդուն, իր գործունեությունը այդ պայմաններում, այդ ռեգիոնում հարգում եմ և ընդհանրապես «Ռեգնում»-ում բլոկ հասկացողություն չի լինում»,- պատմել է Հակոբյանը։
«Ես զգուշացրեցի բոլոր խմբագիրներին, որ պատրաստվում եմ գնալ պաշտոնից, եթե չշտկվի իրավիճակը: Իրավիճակը չշտկվեց»,- շարունակել է նախկին գլխավոր խմբագիրը.- «Ես հասկացա, որ այդ մարդիկ, ովքեր եկել են և դարձել են «Ռեգնում»-ի 100 տոկոսի սեփականատերը, ամեն դեպքում կանեն այն, ինչ պետք է անեն և ես նրանց չեմ կարող խանգարել, որովհետև ուստավով իրենք ինձ կարող են աշխատանքից ազատել»։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: