Բաժիններ՝

Հովհաննես Ազոյան. Ամերիկայում էի, եկա Հայաստան, պարզվեց՝ շատ շատերը մտածում են փոխել եմ իմ օրեինտացիան

Կատակերգական դերերով հայտնի Հովհաննես Ազոյանին ռեժիսոր Հրանտ Երիցկինյանը լիովին նոր կերպարով է ներկայացնում: Նա ոչ միայն հերոսից վերածվել է չարագործի, այլև` ենթարկվել ոճային կտրուկ փոփոխության: Հարցազրույցի սկզբում Հովհաննես Ազոյանն ասաց, որ վստահելով Հրանտ Երիցկինյանի ճաշակին` սիրով համաձայնվել է խաղալ նրա առաջին ֆիլմում՝ «Ուրիշի փոխարեն»:

– Որքանո՞վ էր հեշտ բացասական հերոս մարմնավորելը:

–  Անձնական կյանքում ես շատ բարի մարդ եմ, դրա համար էլ բարի կերպար խաղալն ինձ համար ավելի հեշտ է. այդ դեպքում ես պարզապես փոխանցում եմ իմ բնավորության գծերը կերպարիս, իսկ բացասական հերոս կերտելու համար անհրաժեշտ էր վարժվել չարին: Չնայած, ամենավատ մարդու մեջ էլ ինչ-որ չափով բարություն կա: Ժիրայրը իրական էսթետ է, միևնույն ժամանակ՝ չարագործի համար բավականին կարդացած ու խելացի:

– Ստոկhոլմյան սինդրոմի նշույլներ են զգացվում, այնպես ես խոսում Ժիրայրի մասին, ասես համակրում ես «չարագործին». գուցե նա քեզ համար այդքա՞ն էլ բացասական կերպար չէ:

Կարդացեք նաև

– Հա (ծիծաղում է), գուցե: Իմ կարծիքով` նա ոչ այնքան չարագործ է, որքան՝ շատ միայնակ մարդ:

Hov

– Ինչ-որ խնդրներ առաջացրե՞ց քո նոր կերպարը մինչև ֆիլմի էկրաններ բարձրանալը:

– Այո՜, այն էլ ինչպիսի… ես Ամերիկայում էի, երբ պարզապես ֆեյսբուքում ավելացրեցի նոր կերպարիս նկարը, հետո եկա Հայաստան, պարզվեց շատ շատերը մտածում են փոխել եմ իմ օրեինտացիան: Ստիպված եղա հրապարակել հատուկ գրություն-պարզաբանություն:

– Ինչի՞ համար արժե նայել «Ուրիշի փոխարեն» ֆիլմը:

– Ֆիլմն առհասարակ նայում են 2 բանի համար. նախևառաջ, ֆիլմի սյուժեի՝ պատմությունը պետք է լինի հետաքրքիր, երկրորդ՝ հայտնի դերասանների, կան մարդիկ, որոնք ֆիլմը նայում են միայն դերասանների համար: Ի դեպ, ինքս հիացած եմ Թամարա Պետրոսյանի տաղանդով, շատ լավ գործընկեր է, կարծում եմ՝ Թամարան այսօր Հայաստանի ամենալավ ֆիլմի դերասանուհիներից է, եթե ոչ ամենալավը:

v2

– Իսկ ի՞նչ դժվարություն է եղել նկարահանման ընթացքում:

– Կիվիի տեսքով տհաճ դժվարություն (ծիծաղում է): Զգում ես՝ դանդա՜ղ սահում է դեմքիդ վրա քսած մածունի վրայով և փորձում ես ամեն կերպ խոսքդ ավարտել մինչև ընկնելը: Այդ պահին կիվին դարձել էր ամենաբարդ խաղընկերս: Ավելին, ըստ դերի, այդքանից հետո նաև պետք է ուտեի դիմակիս կիվին, տհաճ էր: Ինչևէ, 7 կիվի, 7 դուբլ և, վերջապես, ստացված կադր:

Հ. Գ. Հիշեցնենք, որ ֆիլմը մեծ էկրան կբարձրանա նոյեմբերի 6-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս