Թբիլիսիում հանդիպել են երկու երկրների նախարարները
Հոկտեմբերի 9-10-ը Թբիլիսիում գտնվող ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը հանդիպել է Վրաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևան Կիպիանիի հետ:
Երկու երկրների նախարարները քննարկել են հետագա համագործակցությանն առնչվող հարցեր, անդրադարձել են 2012 թվականի փետրվարի 28-ից գործող «Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և Վրաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության միջև երիտասարդությանն առնչվող հարցերի բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի դրույթներին: Ոլորտի պատասխանատուները հնարավոր են համարել վերոհիշյալ համաձայնագրում ներառել նաև ֆիզիկական կուլտուրային և սպորտին առնչվող հարցերը:
Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին