Բաժիններ՝

Ուկրաինան թևակոխել է տնտեսական աղետի փուլ. դեֆոլթն անխուսափելի է. Գլազև

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևը հայտարարել է, որ մոտ ապագայում Ուկրաինայի համար անխուսափելի է դեֆոլթը: Նրա խոսքերով՝ նման եզրակացություն կարելի է անել Ուկրաինայի վճարային հաշվեկշռի դինամիկայից, որը քրոնիկ բացասական է.

«Մոտ ապագայում Ուկրաինան չի կարողանա ինքնուրույն սպասարկել իր պետական պարտավորությունները: Առաջանում է հարց, թե ով կվճարի նրա փոխարեն: Այն օգնությունը, որը խոստացել են ԵՄ-ն ու ԱՄՆ-ը, բավական չեն վճարային հաշվեկշռի ճեղքերը փակելու համար, ինչի համար էլ կարծում եմ, որ դեֆոլթն անխուսափելի է:

Ուկրաինան թևակոխել է տնտեսական աղետի փուլ: Տնտեսության կայունացման համար ներկայումս Ուկրաինային անհրաժեշտ է մոտ 100-120 միլիարդ դոլար, սակայն նրան չեն տրամադրի այդպիսի վարկ:

Եթե Ուկրաինան չմնա այդ սահմանագծին, ապա դրան կհաջորդեն ՀՆԱ-ի անկումը մինչև 50 տոկոսի, ներդրումային գործընթացի լիակատար դադարեցումը և տնտեսության փաստացի կոլափսը: Այդպիսի իրավիճակից դուրս գալու համար կպահանջվի արդեն մոտ 300 միլիարդ դոլար»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս