ՆԱՏՕ-ի հետ Վրաստանի համագործակցությունն ուղղված չէ Ռուսաստանի դեմ. Պետրիաշվիլի
Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի հետ Վրաստանի համագործակցությունն ուղղված չէ Ռուսաստանի դեմ և սպառնալիք չի ստեղծում տարածաշրջանի կայունության ու անվտանգության համար:
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի՝ եվրոպական ու եվրաատլանտյան հարցերով պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլին. «Երկրի պաշտպանունակության մեծացման ուղղությամբ Վրաստանում ստեղծվող որևէ կառույց սպառնալիք չի ստեղծում Ռուսաստանի համար ու ուղղված չէ նրա դեմ»:
Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձն նույնպես լրագրողներին հայտնել է, որ ՆԱՏՕ-ի հետ Վրաստանի համագործակցությունը որևէ սպառնալիք չի ստեղծում տարածաշրջանային անվտագության համար:
Աբաշիձեն նկատել է, որ տարածաշրջանի անվտանգության համար լուրջ խնդիրներ են ստեղծում տարածաշրջանում առկա չկարգավորված հակամարտությունները: Սրանից առաջ Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը հայտարարել էր, որ Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի ռազմական ակտիվությունը սպառնում է տարածաշրջանի կայունությանը: