Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի ռազմական ակտիվությունը սպառնում է տարածաշրջանի կայունությանը. ՌԴ ԱԳՆ
Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը Ժնևում Հարավային Կովկասի կայունության ու անվտանգության հարցերի վերաբերյալ բանակցային 29-րդ փուլի արդյունքներով հայտարարել է, որ Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի ռազմական ակտիվությունը սպառնալիք է ստեղծում տարածաշրջանի կայունության համար ու կարող է հանգեցնել լուրջ հետևանքների.
«Այդ տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ռազմական ակտիվությունը և այն ռազմական ծրագրերը, որոնք ձեռնարկվում են Վրաստանի հետ միասին, մշտապես սպառնալիք են ստեղծում տարածաշրջանաի կայունության համար ու առաջացնում են հարևանների մտահոգությունը:
Մենք վրացի մասնակիցներին ու ԱՄՆ-ի ներկայացուցիչներին կոչ արեցինք շատ ուշադիր մոտենալ այդ հարցին, քանի որ դա կարող է խախտել տարածաշրջանում առկա հաշվեկշիռը և կայունության համար հանգեցնել լուրջ հետևանքների»: