Լիբանանի վարչապետը միջնորդական առաքելությամբ հանդես կգա Թուրքիայի ու Եգիպտոսի նախագահների միջև
Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Լիբանանի վարչապետը միջնորդական առաքելությամբ է հանդես գալու Թուրքիայի ու Եգիպտոսի միջև՝ նրանց փոխհարաբերությունները կարգավորելու համար:
Լիբանանի վարչապետ Թեմմամ Սելամը El hayat թերթին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ իր միջնորդական ծառայություններն է առաջարկել Թուրքիայի ու Եգիպտոսի նախագահներ Ռեջեփ Թայյիփ Էրդողանին ու Աբդել Ֆաթթահ ալ-Սիսիին:
Թուրք-եգիպտական հարաբերությունները զգալիորեն սրվեցին նախորդ տարվա ամռանը՝ Եգիպտոսի նախագահի պաշտոնից Մոհամմեդ Մուրսիի գահընկեցությունից հետո: Մուրսիի գահընկեցությունն ամենասուր արձագանք ստացավ Թուրքիայի կողմից:
Օրեր առաջ Էդողանն ալ-Սիսիի պատճառով չի մասնակցել ՄԱԿ ԳԱ-ի շրջանակներում կազմակերպված ընթրիքին՝ հայտարարելով, որ նույն սեղանի շուրջ չի կարող նստել հեղաշրջում իրականացնողի հետ: