Բաժիններ՝

Նեթանյահուն պատմական հնարավորություն է տեսնում արաբական աշխարհի հետ Իսրայելի մերձենալու համար

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ-ի ամբիոնից հայտարարել է, որ պատմական հնարավորություն է տեսնում՝ արաբական առաջատար երկրների հետ մերձենալու համար՝ հենված սպառնալիքների ընդհանրության աճող գիտակցության վրա.

«Շատերը երկար ժամանակ կարծել են, թե իսրայելա-պաղեստինյան խաղաղությունը կարող է նպաստել արաբական երկրների հետ Իսրայելի ավելի մերձեցմանը: Ներկայումս ինձ թվում է, թե կա հավանականություն, որ գործի այդ տարբերակը: Արաբական երկրների հետ Իսրայելի մերձեցումը կօգնի հասնել իսրայելա-պաղեստինյան խաղաղությանը: Դրա համար որպես հիմք կարող են ծառայել Իսրայելի ու արաբական երկրների անվատանգության ընդհանուր սպառնալիքները:

Արաբական աշխարհի առաջատար երկրները, որոնք տասնամյակներ շարունակ Իսրայելը դիտարկել են որպես սպառնալիք, գնալով ավելի շատ են հասկանում, որ մենք և նրանք բախվել ենք միևնույն վտանգներին, որոնցից գլխավորներն են Իրանի ռազմական միջուկային պոտենցիալն ու սուննի աշխարհում ուժ հավաքող իսլամական զինյալների շարժումները:

Մենք ունակ ենք միասին ամրապնդել տարածաշրջանի անվտանգությունը, նախագծեր իրագործել ջրամատակարարման, գյուղատնտեսության, տարանսպորտի, առողջապահության, էներգետիկայի և բազում այլ ոլորտներում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս