Էրդողանը կոչ է արել ոչ թռիչքային գոտի ձևավորել Սիրիայում

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ`Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ-ի նստաշրջանից վերադառնալիս լրագրողների հետ զրույցում կողմ է արտահայտվել թուրք-սիրիական սահմանին անվտանգության գոտու ստեղծմանը.

«Մենք ճգնաժամային ժամանակաշրջան ենք ապրում տարածաշրջանում: Չորս տարվա ընթացքում միջազգային հանրության մոտ այդպես էլ չգերակայեց առողջ մտածելակերպը:

Շատ կարևոր է շուտափույթ կերպ ոչ թռիչքային գոտի ստեղծելը (Թուրքիային սահմանակից Սիրիայի տարածքներում) և նրա անվտանգությունն ապահովելը: Անհրաժեշտ է նաև Սիրիայում անվտանգության, բուֆերային գոտի ձևավորելը»:

Էրդողանը հայտարարել է, որ այդ հարցերը քննարկել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ:

Տեսանյութեր

Լրահոս