Բաժիններ՝

Աշխարհի ամենասկանդալային 9 ստեղծագործությունները

facte.ru կայքը հրապարակել է աշխարհի 9 ամենասկանդալային ստեղծագործությունների ցանկը:
1. Բորիս Վիան. «Ես կգամ՝ թքելու ձեր գերեզմանների վրա»: Վիանի այս ստեղծագործությունը միանգամից մեծ ճանաչում ունեցավ, այն սկսեց շատ լավ վաճառվել: Հեղինակն իր այս ստեղծագործությունը գրել է իր ընկերոջ խնդրանքով:
2. Հենրի Միլլեր. «Խեցգետնի արևադարձը»: Այս ստեղծագործությունն առաջին անգամ հրատարակվեց Փարիզում: ԱՄՆ-ում այն արգելված էր՝ որպես պոռնոգրաֆիկ ստեղծագործություն:
3. Բորիս Պաստեռնակ. «Դոկտոր Ժիվագո»: Պատերազմական տարիների սիրո այս պատմությունը Խորհրդային Միությունում մինչև 1988թ. արգելված էր, քանի որ քննադատության էր ենթարկում բոլշևիկների կուսակցությունը: 1957թ. հրատարակված վեպը Պաստեռնակի հայրենիքում հրատարակվեց միայն 31 տարի անց:
4. Ֆրանց Կաֆկա. «Կերպարանափոխություն»: Գրեգոր Զամզան, ով ֆինանսական միջոցներով աջակցում էր իր ընտանիքին, մի առավոտ հայտնաբերում է, որ վերածվել է ուտիճի: Աստիճանաբար Գրեգորի հարազատները մոռանում են նրա մասին: Կաֆկայի ստեղծագործություններն արգելված էին նացիստական և բոլշևիկյան ռեժիմների տիրապետության ընթացքում, ինչպես նաև անկախ Չեխոսլովակիայում, քանի որ Կաֆկան հրաժարվել էր գրել չեխերեն. նա ստեղծագործում էր միայն գերմաներեն լեզվով:
5. Գուստավ Ֆլոբեր. «Մադամ Բովարի»: Այս վեպը վաղուց հռչակվել է հրապարակված լավագույն ստեղծագործություններից մեկը:
6. Բրետ Իստոն Էլիս. «Ամերիկյան մոլագար»: Մինչև հրատարակվելն այս գիրքն արդեն որոշ հասարակական շրջանակների կողմից դիմադրության է հանդիպում: Հեղինակին մեղադրում էին բռնության և կնատյացության պրոպագանդման մեջ: Միևնույն ժամանակ հեղինակին սկսեցին պաշտպանել ամերիկյան գրականության հեղինակավոր դեմքերը:
7. Դեյվիդ Լոուրենս. «Լեդի Չաթերլեյի սիրեկանը»: Այս վեպի հրատարակումը մեծ սկանդալ առաջացրեց՝ կապված դրանում առկա մի շարք սեքսուալ տեսարանների նկարագրության հետ: Որոշ ժամանակ այն արգելված էր մի քանի երկրներում:
8. Հալեդ Հոսեյնի. «Քամու ետևից վազողը»: Աֆղանստանում երկու տղաների ընկերության մասին պատմող այս ստեղծագործությունն ԱՄՆ-ում որոշ ժամանակ արգելված էր սեքսուալ բովանդակության պատճառով:
9. Սալման Ռուշդի. «Սատանայական բանաստեղծություններ»: Իրանի ղեկավար Իմամ Խոմեյնին Ռուշդիին մահվան դատապարտեց նրա աստվածանարգության համար, ինչի պատճառով նա երկար տարիներ թաքնվել է:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս