Բաժիններ՝

Պեսկովը հերքել է Ռուսաստանը համացանցից անջատելու մասին լուրը

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը կտրականապես հերքել է այն տեղեկատվությունը, որ Ռուսաստանը, իբրև թե, մշակում է գլոբալ համացանցից անջատվելու հնարավորության հարցը:

Պեսկովի խոսքերով` Մոսկվան աշխատում է կիբերանվտանգության ոլորտում պաշտպանիչ միջոցների վրա, ինչը կապված է արևմտյան գործընկերների անկանխատեսելի պահվածքի հետ.

«Բնականաբար, խոսք լինել չի կարող այն մասին, որ Ռուսաստանը կարող է անջատվել գլոբալ համացանցից և այն մասին, որ նա պատրաստվում է դրան կամ դիտարկում է նման հնարավորությունը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս