![](/banners/BeFunky-design.jpg)
Մալայզիական «Բոինգի» կործանման ողջ պատասխանատվությունը կրում է Ուկրաինան. Շոյգու
![](https://168.am/wp-content/uploads/2014/09/pic_832872c74b2b50e027399e5bb9b5bcda.jpg)
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մալայզիական «Բոինգի» կործանման համար ողջ պատասխանատվությունը կրում է Ուկրաինան: Այս մասին Մալայզիայի պաշտպանության նախարար Հիշամուդդին Հուսեինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
Մալայզիայի պաշտպանության նախարարը Ռուսաստան է ժամանել ավիաղետի հետաքննումը կոորդինացնելու նպատակով: Շոյգուն հայտարարել է, որ ավիաաղետը գրանցվել է Ուկրաինայի օդային տիրույթում և հետևաբար տեղի ունեցածի ողջ պատասխանատվությունը կրում է Ուկրաինան. «Եթե Կիևը որոշեր ներքին խնդիրները լուծել առանց բանակի կիրառման, ապա տեղի չէր ունենա այդ աղետը»: