Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրաքի քուրդ նախագահի հետ
Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը երեկ հեռախոսազրույց է ունեցել Իրաքի քուրդ նախագահ Ֆուաթ Մասումի հետ: Հեռախոսազրույցի ժամանակ Էրդողանը հայտարարել է, որ իրենք մեծ կարևորություն են տալիս Իրաքում խաղաղության ու կայունության հաստատմանը:
Էրդողանը վստահություն է հայտնել, որ Իրաքի նոր կառավարության գործունեության ժամանակ երկու երկրների փոխհարաբերություններում վրա կհասնի նոր ժամանակաշրջան: Էրդողանը նաև հավատում է, որ Իրաքի նոր կառավարությանը կհաջողվի երկրի ներսում հաստատել անդորր: