Բաժիններ՝

Լեհաստանի վարչապետը հրաժարական է տվել

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը երեկ հրաժարական է տվել: Այս մասին նա լրագրողներին հայտնել է երկրի ԱԱԽ-ի նիստից հետո: Օգոստոսի 30-ին Տուսկն ընտրվել էր Եվրոպական խորհրդի նոր նախագահի պաշտոնում:

Այդ պաշտոնում նա դեկտեմբերի 1-ին փոխարինելու է Եվրախորհրդի գործող ղեկավար Հերման վան Ռոմպեյին: Հունիսին լեհական ընդդիմությունը պահանջել էր Տուսկի հրաժարականը, ինչին նախորդել էր բարձրագույն պաշտոնյաների հեռախոսազրույցները գաղտնալսելու շուրջ սկանդալը:

Տուսկը Լեհաստանի վարչապետ է դարձել 2007 թվականին՝ տվյալ պաշտոնում փոխարինելով Յարոսլավ Կաչինսկուն: 2005 թվականին Տուսկը մասնակցել է Լեհաստանի նախագահական ընտրություններին, սակայն զբաղեցրել է երկրորդ տեղը՝ զիջելով Լեհ Կաչինսկուն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս