Սեպտեմբերի 9-ին Բաքվում տեղի է ունենալու «Արևելյան գործընկերության» ոչ պաշտոնական գագաթաժողովը
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ` սեպտեմբերի 9-ին Բաքվում տեղի է ունենալու ԵՄ-ի «Արևելյան գործընկերություն» ծրագրին մասնակից երկրների արտգործնախարարների չորրորդ ոչ պաշտոնական հանդիպումը: Այս մասին նշված է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայության տարածած հայտարարությունում:
Հանդիպման հիմնական նպատակը տվյալ ծրագրի շրջանակներում համագործակցության ընդլայնման հարցերի և 2013 թվականի նոյեմբերին Վիլնյուսում անցկացված «Արևելյան գործընկերության» գագաթաժողովից հետո ձեռքբերումները քննարկելն է:
Հանդիպմանը մասնակցելու են նաև ԵՄ-ի ընդլայնման ու հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն ու ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայության գլխավոր քարտուղար Հելգա Շմիդը: