Ուորլիքն արդյունավետ է համարում Սարգսյանի ու Ալիևի միջև բանակցությունները
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում մեկնաբանել է երեկ Ուելսում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հետ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հանդիպումը.
«Ուելսում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև բանակցությունները եղել են արդյունավետ: Մենք պատրաստ ենք օգնել»:
Հիշեցնենք, որ Քերիի, Սարգսյանի ու Ալիևի հանդիպման արդյունքներով ԱՄՆ պետդեպարտամենտը հանդես է եկել հայտարարությամբ: