Սուրիկ Խաչատրյանը՝ մարզպետ վերանշանակվելու հնարավորության մասին. ԳԱԼԱ
Վահե Հակոբյանի՝ Սյունիքի մարզպետի պաշտոնից ազատվելուց հետո լուրեր են շրջանառվում, որ Սյունիքի մարզպետ կարող է վերանշանակվել Սուրիկ Խաչատրյանը:
Վերջինս ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում հայտնել է, որ մարզպետի պաշտոնում նշանակվելու առաջարկ չի ստացել: Հարցին, թե՞ ստանալու դեպքում կհամաձայնեք, Ս. Խաչատրյանն արձագանքել է. «Տեսնենք հլը, դրա մասին հլը չեմ մտածում»:
Սուրիկ Խաչատրյանը, ով երկար տարիներ զբաղեցրել է մարզպետի պաշտոնը եւ որի անունը, ինչպես նաեւ մերձավորների անունները բազմաթիվ անգամ հայտնվել են աղմկահարույց միջադեպերի կենտրոնում, ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշել է, որ չի կարող ասել, Սյունիքի ժողովուրդը կցանկանա՞ նորից իրեն տեսնել մարզպետի պաշտոնում: «Օրը կգա, բարին հետը»,- ասել է նա:
Կարդացեք սկզբնաղբյուր կայքում: