Ջեյմս Ուորլիքը նույնպես մասնակցում է ՆԱՏՕ-ի ուելսյան գագաթաժողովին

Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը մեկնաբանել է Ուելսում մեկնարկած ՆԱՏՕ-ի գագաթաժողովում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների ներկայությունը:

Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է. «Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները ներկա են ՆԱՏՕ-ի գագաթաժողովին: Սպասվում է ուժեղ հայտարարություն մեր ընդհանուր արժեքների ու նպատակների մասին»:

Ուորլիքը դրանից առաջ էլ գրել էր, որ մասնակցելու է ՆԱՏՕ-ի գագաթաժողվին: Նա նաև չէր բացառել, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը կարող է կայանալ հենց ՆԱՏՕ-ի ուելսյան գագաթաժողովի կամ էլ ՄԱԿ ԳԱ-ի շրջանակներում:

Տեսանյութեր

Լրահոս