Բաժիններ՝

ԱՄՀ-ը հավանության է արժանացրել Ուկրաինային երկրորդ տրանշ հատկացնելը

ZN.UA-ի փոխանցմամբ` Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Տնօրենների խորհուրդը երեկ հավանության է արժանացրել Ուկրաինային երկրորդ տրանշի հատկացումը: Հիմնադրամի տարածած հայտարարությունում նշված է, որ խոսքը գնում է 1.39 միլիարդ դոլարի մասին:

ԱՄՀ-ն այս տարվա ապրիլի 30-ին հաստատել է Ուկրաինայի կառավարության տնտեսական ծրագրերին աջակցելու համար ընդհանուր առմամբ 16.67 միլիարդ դոլարի հատկացումը, ինչը պետք է իրականացվի մի քանի տրանշով:

Երկրորդ տրանշից հետո ԱՄՀ-ից Ուկրաինայի ստացած գումարը կկազմի 4.51 միլիարդ դոլար: Ուկրաինայի ֆինանսների նախարարությունն իր հերթին հայտարարել է, որ ԱՄՀ-ի երկրորդ տրանշից 1 միլիարդ դոլարը կուղղվի պետբյուջե, իսկ 400 միլիոն դոլարը` Ազգային բանկ:

Բացի այդ, ԱՄՀ-ի Տնօրենների խորհուրդը երեկ Կիևի խնդրանքով հավանության է արժանացրել և միավորել է երրորդ ու չորրորդ տրանշները: Դրանք ուկրաինական կողմին կհատկացեն ընթացիկ տարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս