Յացենյուկն ԱՄՆ-ին ու ԵՄ-ին կոչ է արել սառեցնել Ռուսաստանի բանկային ակտիվները
УНН-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը դիմել է Ուկրաինայի համաշխարհային գործընկերներին՝ առաջարկելով Ռուսաստանի Դաշնության ակտիվներն ու ֆինանսները սառեցնել այնքան ժամանակ, ինչև որ Ռուսաստանն իր զորքերը դուրս չբերի Ուկրաինայի տարածքից.
«Սահմանված պատժամիջոցներն արդյունք չտվեցին: Այդպիսի իրավիճակում ռուսական ագրեսիան զսպելու հնարավոր տարրերից մեկը պետք է լինի ռուսական բոլոր ակտիվների սառեցումն ու Ռուսաստանի հետ բանկային բոլոր գործարքների դադարեցումը»:
Յացենյուկը տվյալ քայլին գնալն անհրաժեշտ է համարում, մինչև որ Ռուսաստանն իր զինված ուժերը, տեխնիկան ու գործակալներին դուրս չբերի Ուկրաինայի տարածքից: