Մուրսիին կասկածում են Կատարին գաղտնի փաստաթղթեր տրամադրելու մեջ
France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եգիպտոսի նախկին նախագահ Մոհամմեդ Մուրսին դարձել է Կատարին գաղտնի փաստաթղթեր հանձնելու գործով կասկածյալ:
Հետաքննությունը կարծում է, որ Մուրսին, զբաղեցնելով Եգիպտոսի նախագահի պաշտոնը, «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքի կատարյան մասնաճյուղի միջոցով հանձնել է ազգային անվտանգության հետ կապված փաստաթղթեր, որով և վնաս է պատճառել Եգիպտոսին:
Մուրսիին Եգիպտոսի նախագահի պաշտոնից գահընկեց են արել 2013 թվականի հուլիսի 3-ին: Ներկայումս նա գտնվում է կալանքի տակ: Նրան մեղադրում են ահաբեկիչների հետ համագործակցելու, ոստիկանների ու զինվորների սպանության մեջ: