Բաժիններ՝

Իրանը ներկայացրել է իր նոր թևավոր հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը

Իրանական PressTV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրանը ներկայացրել է ծովային բազավորման երկու նոր թևավոր հրթիռ՝ Ghadir և Nasr-e Basir, ինչպես նաև Karrar-4 և Mohajer-4 տիպի անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ): Հանդիսավոր արարողությունն անցկացվել է օգոստոսի 24-ին, Թեհրանում:

Դրան ներկա են գտնվել Իրանի նախագահ Հասան Ռոուհանին ու Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Հոսեին Դեհգանը: Առկա տեղեկատվության համաձայն, Ghadir հրթիռը համատեղելի է նախորդ սերնդի արձակման սարքերի հետ և ունի 300 կիլոմետր հեռահարություն: Այն կարող է արձակվել ինչպես նավի վրայից, այնպես էլ՝ ցամաքից:

Nasr-e Basir հրթիռի տեխնիկական առանձնահատկությունները հայտնի չեն, սակայն ընդգծվում է, որ «խելացի» հրթիռը պատրաստելիս օգտագործվել է «սթելս» տեխնոլոգիա: Karrar-4-ը նոր սենդի ԱԹՍ է, այն մշակել է իրանական Aviation Industries Organization ընկերությունը:

Այն ունակ է մեծ բարձրությունների վրա հայտնաբերել հակառակորդի ինքնաթիռները և զինված է ՀՕՊ-ի տարբեր միջոցներով: Mohajer-4-ն իր հերթին մշակվել է տեղանքը լուսանկարելու համար և կարող է օգտագործվել թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական նպատակներով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս