Հայկական կողմի հետ հրադադարի հետաձգման Բաքվի փորձերը միայն բարդացրել են Ադրբեջանի իրավիճակը. Կազիմիրով

Ռուսական Regnum լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը մեկնբանել է վերջին շրջանում շփման գծում առկա լարվածությունը.

«1991-1994 թվականներին ադրբեջանական կողմը տանում է տվել պատերազմը: Հետագայում Բաքվի ղեկավարությունը քաղաքական միջոցներով, բանակցությունների միջոցով ու փոխզիջումների օգնությամբ Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը հասնելու ուղղությամբ աշխատանքներ տանելու փոխարեն, աստիճանաբար անցում կատարեց ուժային ճնշման տարբեր միջոցների (այդ միտումը հատկապես ի հայտ եկավ ներկայիս նախագահ Իլհամ Ալիևի ժամանակ):

Հույսեր կային, որ այդպիսի մոտեցումը արդյունավետ կլինի Ադրբեջանի շահերի իրագործման տեսանկյունից: Սակայն ադրբեջանական կողմն այսօր հաշվի չի առնում, որ արդեն իսկ անցել է դրա միջով և նրա համար արդյունքը տխրեցուցիչ է: Հայկական կողմի հետ հրադադարի հետաձգման Բաքվի փորձերը միայն բարդացնում են Ադրբեջանում տիրող իրավաիճակը:

Հրադադարը շատ երկար ձգձգեց Հեյդար Ալիևը (էլ չխոսած Էլչիբեյի մասին) և արդյունքում դա հանգեցրեց Լեռնային Ղարաբաղին հարակից 7 շրջանների կորստյան, որոնք անցան հայերի վերահսկողության տակ:

Դրանից հետո Ադրբեջանի համար խելամիտ կլիներ փոխզիջումների փնտրտուքը: Սակայն ոչ, առաջ քաշվեց «զավթիչին հանգիստ չտալու» սկզբունքը, ինչն այսօր ակնառու է փոխհրաձգությունների, դիվերսիաների ու այլնի տեսքով»:

Կազիմիրովն Ադրբեջանին մեղադրել է նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններին ու ստորագրված փաստաթղթերին հավատարիմ չգտնվելու մեջ՝ ընդգծելով, որ լուրջ չի մոտենում Իլհամ Ալիևի այն հայտարությանը, թե «Ադրբեջանը հուսալի գործընկեր է»:

Անդրադառնալով օգոստոսի 8-9-ին Սոչիում Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպմանը՝ Կազմիրովը ողջունել է այն, սակայն դրա հետ մեկտեղ ընդգծել է, որ պետք չէ ակնկալել, թե նման մեկ հանդիպումից ամեն ինչ կհարթվի, ինչպես կախարդական փայտիկի դիպչելուց հետո է լինում.

«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացքում իրական, դրական փոփոխությունների համար անհրաժեշտ է ավելին. խոսքը պաշտոնական Բաքվի ագրեսիվ, ապաշնորհ, վնասակար քաղաքականության փոփոխման մասին է: Դրանումն է խաղաղության բանալին»:

Տեսանյութեր

Լրահոս