Մաքքեյնն ամոթալի է համարում, որ ԱՄՆ-ը ցայժմ հրաժարվում է ռազմական օգնություն հատկացնել Ուկրաինային
Ամերիկյան MSNBC հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ ամերիկացի սենատոր Ջոն Մաքքեյնը հայտարարել է, որ հակված է այն կարծիքին, որ Ուկրաինայի տարածքում մալայզիական օդանավը կործանել են Ռուսաստանի աջակցությունը վայելող ահաբեկիչները կամ էլ դա արել է հենց ինքը՝ Ռուսաստանը:
Մաքքեյնի խոսքերով՝ միջադեպի փաստերը կհաստատվեն հետաքննության ընթացքում: Նա հավելել է, որ վերջին մի քանի շաբաթվա ընթացքում աշխարհն իմացավ, թե ինպիսին կարող են լինել ռուսների կամ ռուսամետ անջատողականների հնարավորությունները:
Մաքքեյնն ամոթալի է համարում, որ ԱՄՆ-ի վարչակազմը նախկինի նման հրաժարվում է իրենց ուկրաինացի գործընկերներին օգնել ռազմական հնարավարություններով: