Ալիևը չի համոզվում. «ՀԺ»
«Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը կազմակերպելու՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի առաջարկության շուրջ դեռևս համաձայնության հասնել չի հաջողվում։- գրում է «Հայկական ժամանակ» թերթը՝ ավելացնելով»,- գրում է «Հայկական ժամանակ» թերթը՝ ավելացնելով.
Այս մասին երեկ «ՀԺ»-ին հայտնել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը։
Սարգսյան-Ալիև այս հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կարևորում են հատկապես վերջին շրջանում հրադադարի ռեժիմի ինտենսիվ խախտման և սահմանին աճող լարվածության ֆոնին։
Իլհամ Ալիևը, սակայն, տևական ժամանակ է մերժում է հանդիման առաջարկը։ Փոխարենն Ադրբեջանից ինտենսիվ կրակ են բացում Հայաստանի սահմանային գյուղերի ուղղությամբ և դիվերսանտներ ուղարկում ԼՂՀ»։
Ամբողջությամբ կարդացեք «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում։