Բաժիններ՝

Մեր հերոսների անունները. Արմեն Աշոտյան

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքի իր էջում ներկայացրել է միջազգային օլիմպիադաներում մրցանակների արժանացած դպրոցականներին։

* * *

«Մաթեմատիկա» առարկայի միջազգային օլիմպիադայի արծաթե մեդալի են արժանացել Գևորգ Մնացականյանը /Վանաձորի թիվ 11 ավագ դպրոց/, Էդգար Մինասյանը /Երևանի Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց/, բրոնզե մեդալի` Ալբերտ Գևորգյանը /Երևանի Քվանտ վարժարան/, իսկ Հակոբ Հակոբյանը, Գրիգոր Քերոբյանը և Հակոբ Թամազյանը` գովասանագրերի:

ՀՀ դպրոցականների «Մաթեմատիկա» առարկայի թիմը ղեկավարել է ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտի գիտաշխատող, ԵՊՀ դասախոս Սմբատ Գոգյանը:

«Կենսաբանություն» առարկայի միջազգային օլիմպիադայի բրոնզե մեդալի են արժանացել Սիրանուշ Բաբախանովան և Արման Սիմոնյանը /Երևանի Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց/ և Հասմիկ Ավագյանը /Երևանի «Այբ» ավագ դպրոց/:
«Կենսաբանություն» առարկայի թիմը ղեկավարել է ԵՊՀ դասախոս Գայանե Ղուկասյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031