Բաժիններ՝

Պուտինը վավերացրել է Կուբայի պարտքի կարգավորման մասին օրենքը

Ռուսական REX լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է  պարտքի խնդրի կարգավորման մասին Ռուսաստանի ու Կուբայի կառավարությունների միջև ստորագրված համաձայնագրի վավերացման մասին դաշնային օրենքը:  Այս մասին հայտնել է Կրեմլի մամլո ծառայությունը:

Համաձայնագիրը երկու երկրների միջև ստորագրվել է 2013 թվականի հոկտեմբերի 25-ին և առնչվում է ԽՍՀՄ-ի ժամանակ Կուբային հատկացված վարկերի խնդրի կարգավորմանը: Համաձայնագրի ստորագրման ժամանակ Կուբայի պարտքի ծավալը կազմել է 35.2 միլիարդ դոլար:

Համաձայնագրի պայմաններով՝ Ռուսաստանը չեղյալ է հայտարարել պարտքի 90 տոկոսը: Մնացյալ 10 տոկոսը Կուբան պետք է Ռուսաստանին մարի 10 տարվա ընթացքում: ՌԴ Պետդուման համաձայնագրի վավերացման մասին դաշնային օրենքն ընդունել է 2014 թվականի հուլիսի 4-ին, իսկ Դաշնային խորհուրդն այն հավանության է արժանացրել 2014 թվականի հուլիսի 9-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս