Ադրբեջանը մտադիր է Ֆրանսիայից գնել միջին հեռահարության SAMP/T զենիթա-հրթիռային համալիրներ

ANS PRESS փոխանցմամբ՝ Ֆրանսիան մտադիր է Ադրբեջանին վաճառել միջին հեռահարության զենիթա-հրթիռային համալիրներ (ԶՀՀ): Այս մասին հայտնել է ֆրանսիական Intelligence Online պարբերականը: Վերջինիս հաղորդմամբ՝ SAMP/T ԶՀՀ-ների վաճառքի հարցը քննարկվել է ընթացիկ տարվա մայիսին, երբ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ժամանել էր Ադրբեջան: 

Ընդգծվում է, որ Օլանդն Ադրբեջանում ներկայացրել է Eurosam ընկերության շահերը և Ադրբեջանի ղեկավարությանը կոչ է արել հրթիռները գնել Կասպիցի նավթահանքերը պաշտպանելու նպատակով: SAMP/T համալիրներն օգտագործում են Aster 30 ղեկավարվող զենիթային հրթիռներ: 

Տեսանյութեր

Լրահոս