Թուրքիային անհրաժեշտ է առանց քաղաքական անցյալի նախագահ. Իհսանօղլու
Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ թուրքական ընդդիմության միասնական թեկնածու, Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) նախկին ղեկավար Էքմելեդդին Իհսանօղլուն պատասխանել է գործող վարչապետ, իշխող կուսակցության նախագահի թեկնածու Ռեջեփ Էրդողանի այն խոսքերը, որ նա քաղաքական իմաստ չի տեսնում Իսհանօղլուի թեկնածության առաջադրման մեջ:
Իհսանօղլուն հայտարարել է, որ Թուրքիային անհրաժեշտ է առանց քաղաքական անցյալի նախագահ: Իհսանօղլուն ընդգծել է, որ Թուրքիան խորհրդարանական երկիր է, և դրա համար էլ ավելի լավ է, որ ապագա նախագահը չունենա քաղաքական անցյալ, ինչպես որ դա կառավարման խորհրդարանական համակարգ ունեցող բոլոր երկրներում է:
Սրանից առաջ Թուրքիայի փոխվարչապետ Էմրուլլահ Իշլերը հայտարարել էր, որ Թուրքիայի նախագահ պետք է դառնա քաղաքական անցյալով մարդը, և ոչ թե նա, ով չունի քաղաքական որևէ անցյալ, ինչպես որ ԻՀԿ-ի նախկին ղեկավարն է:



