Բաժիններ՝

Ուժեղ քամուց տանիքներ են վնասվել

Հուլիսի 3-ին, ժամը 09.30-ին ահազանգ է ստացվել, Երևանի Մարգարյան փողոցի թիվ 11 շենքի տանիքի ճաղավանդակը ուժեղ քամուց թուլացել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն ամրացրել են ճաղավանդակը (5 մ):

Հուլիսի 3-ին, ժամը 08.41-ին ահազանգ է ստացվել, ս.թ հունիսի 30-ին ուժեղ քամուց վնասվել է Կոտայքի մարզի Զովունի գյուղի 9-րդ փողոցի թիվ 125 շենքի տանիքի ծածկը, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ վնասվել է շենքի տանիքը (250 քմ), իսկ համապատասխան աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ են հատուկ մասնագետներ:

Հրշեջ-փրկարարներն ապամոնտաժել են պոկված թիթեղները:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն         

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս