Մեղադրողը պահանջում է ազատազրկում՝ 6 տարի 6 ամիս ժամկետով

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Վոլոդյա Ավետիսյանի գործով դատական նիստում ճառով հանդես եկավ Վ. Ավետիսյանի պաշտպան Արա Զաքարյանը: Նա նշեց, որ իր պաշտպանյալը չի կատարել իրեն վերագրվող արարքները: Արա Զաքարյանի խոսքով՝ Վ. Ավետիսյանին վերագրվող գործողությունները դատաքնության ընթացքում չեն հաստատվել, ուստի խնդրեց, որ դատարանը կայացնի արդարցման դատավճիռ:

Անդրադառնալով մեղադրողի կողմից միջնորդված 6 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման միջնորդությանը՝ Արա Զաքարյանն ասաց, որ օբյեկտիվ անձը չէր կարող նման խիստ պատիժ միջնորդել: Ա. Զաքարյանն ասաց, որ եթե, այնուամենայնիվ, դատարանը գտնի, որ Վ. Ավետիսյանին պետք է մեղավոր ճանաչել, ապա նրա նկատմամբ նշանակի մեղմ պատիժ, որը չգերազանցի 5 տարին և համաներմամբ ազատի պատժի կրումից:

Վոլոդյա Ավետիսյանը ևս մեկ անգամ նշեց, որ «այս ամենը սարքած է», իրեն զգուշացրել են՝ «Վալոդ ջան, գլխիդ կսարքեն», սակայն ինքը պայքարել է հայրենիքի համար: Դաական նիստը հետաձգվեց, հաջորդը տեղի կունենա հուլիսի 7-ին:
Մանրամասները՝ շուտով:

 

Տեսանյութեր

Լրահոս