Սարը բարձրացած քաղաքացին վնասել է ոտքը. փրկարարները նրան տեղափոխել են հիվանդանոց
Հունիսի 29-ին, ժամը 11.39-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Հարթագյուղ գյուղի մոտակա սարի վրա գտնվող «Սուրբ Հովհաննես» եկեղեցու մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը. վերջինիս տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները տուժած` 1984 թ. ծնված Ա. Գ.-ին ցուցաբերել են առաջին բուժօգնություն և տեղափոխել Սպիտակի ԲԿ:
Արտակարգ իրավիճակների նախարարություն