Բաժիններ՝

Ուկրաինացի փախստականների թիվը հասել է 165.000-ի. ՄԱԿ

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ` հունիսի 27-ի դրությամբ, Ղրիմից, Լուգանսկի ու Դոնեցկի մարզերից փախստականների թիվը հասել է գրեթե 55.000-ի: Այդպիսին են ՄԱԿ-ի գրասենյակի թարմ տվյալները:

Բացի այդ, մոտ 110.000 ուկրաինացի էլ տարեսկզբից հեռացել է Ռուսաստան: Այս թվերը քառակի զիջում են պաշտոնական Մոսկվայի ներկայացրած թվերից: Կիևում պնդում են, որ փախստականների մեծ մասը հարևան երկրում է հայտնվել պարտադրանքի ներքո:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը ողջունել է Ուկրաինայի արևելքում ստեղծված իրավիճակի կարգավորման շուրջ խորհրդակցություններ անցկացնելը և հակամարտող բոլոր կողմերին կոչ է արել չխախտել հրադադարը:

Բան Կի Մունը հույս է հայտնել, որ բոլոր կողմերը հավատարիմ կգտնվեն իրենց պարտավորություններին և քաղաքական գործընթացի միջոցով կհասնեն բռնությունների վերջնական դադարեցմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս