Շահեն Հարությունյանը չի փոշմանում, որ հոր կողքին է եղել

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Շանթ Հարությունյանի և մյուսների գործով դատական նիստը: Դատարանում մեղադրողը շարունակում է հրապարակել գործով 14 անձանց առաջադրված մեղադրանքները:

Շանթ Հարությունյանի որդուն՝ Շահեն Հարությունյանին, մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մի խումբ անձանց հետ, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, կատարել է խուլիգանություն` զուգորդված իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով:

Դատարանում Շահեն Հարությունյանը հայտարարեց, որ եղել է հոր կողքին, ով իր կյանքը նվիրել է հայրենիքին, չի փոշմանում, որ հոր կողքին է եղել, շարունակելու է լինել հոր կողքին: Շահեն Հարությունյանը հայտարարեց, որ բնակաաբար, իրեն մեղավոր չի ճանաչում:

Տիգրան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա
մի խումբ անձանց հետ, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, կատարել է խուլիգանություն` զուգորդված իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով:

Կարդացեք նաև

Մեղադրական եզրակացության եզրափակիչ մասի հրապարակումից հետո ամբաստանյալը հայտարարեց, որ իր համար հասկանալի չէ մեղադրանքը, համոզված է, որ մեղադրող կողմին էլ այն հասկանալի չէ, իրեն մեղավոր չի ճանաչում:

Ամբաստանյալ Վահե Մկրտչյանը իրեն նույնպես մեղավոր չճանաչեց՝ հայտարարեով, որ դատական իշխանությունն ու մեղադրանքի կողմը զրկված են սեփական կարծիքն արտահայտելու իրավունքից, նրանց արածը թելադրվում է դրսից: Ամբաստանյալ Վարդան Վարդանյանն էլ ասաց, որ իրեն քաղբանտարկյալ է հայտարարում. «Սա քաղաքական հաշվեհարդար է»:

Դատարանոը որոշեց սահմանել ապացույցների հետազոտման հետևյալ հաջորդականությունը՝ հեռազոտել լազերային կրիչները, հարցաքննել տուժողներին, վկաներին, ամբաստանյալներին, հետազոտել մյուս իրեղեղ ապացույցները, փորձագետների եզրակացությունը և այլ փաստաթղթեր:
Դատական հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 4-ի:

Տեսանյութեր

Լրահոս