Սելահաթթին Դեմիրթաշը մտադիր է իր թեկնածությունն առաջադրել Թուրքիայի նախագահական ընտրություններում
CNN Türk-ի փոխանցմամբ՝ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP) համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը «Հաբեր Թյուրք» հեռուստաալիքի ուղիղ եթերում հայտարարել է, որ իր թեկնածությունն առաջադրելու է առաջիկա նախագահական ընտրություններում: Դեմիրթաշը մանրամասնել է, որ դա տեղի է ունենալու այս շաբաթվա վերջին:
Ավելի վաղ Դեմիրթաշին մեղադրել են «ահաբեկչական կազմակերպության օգտին քարոզչություն իրականացնելու մեջ» և որոշել են 10 ամիս տնային կալանք տալ: Դրա համար հիմք էր հանդիսացել 2006 թվականին Դեմիրթաշի արած այն հայտարությունը, թե քրդական հարցի լուծման մեջ պետք է արժևորել Աբդուլլահ Օջալանի դերը:
Թուրքիայում նախագահական ընտրություններն անցկացվելու են օգոստոսի 10-ին: