ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրից հետո ՌԴ-ը կարող է վերանայել Վրաստանի հետ առևտրային հարաբերությունների պայմանները

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանը կարող է հունիսի 27-ին ԵՄ-ի ու Վրաստանի միջև Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հետո վերանայել Վրաստանի հետ առևտրային հարաբերությունների պայմանները:

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման գծով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն.

«Հնարավոր է՝ փոփոխվեն ինչ-ինչ պայմաններ: Ռուսաստանի կողմից հնարավոր են առևտրային հարաբերությունների ինչ-ինչ պարամետրերի վերանայման փորձեր, տեսնենք: Ռուսաստանը չի խոչընդոտի ԵՄ-ի հետ Վրաստանի կողմից Ասոցացման համաձայնագիր ստորագրելուն:

Երբ ամիսներ առաջ մենք ասացինք, որ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու ենք առանց Ռուսաստանի կողմից լուրջ խոչընդոտներ հարուցելու, Վրաստանում շատերը չհավատացին դրան, թե՛ մեր ընդդիմադիրները, թե՛ մեր հասարակության որոշակի մասը: Այժմ մենք հասել ենք այդ օրվան, և Ռուսաստանը չի դառնա խոչընդոտող գործոն»:

Տեսանյութեր

Լրահոս