Բաժիններ՝

Վարույթ է ընդունվել ոստիկանի կողմից անչափահաս հետիոտնին վրաերթի ենթարկելու և անզգուշությամբ մահ պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ ոստիկանության Արարատի քննչական բաժանմունքում` ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը:

Նախաքննությամբ պարզվել է, որ 2014թ. հունիսի 13-ին` ժամը 19.55-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորը իր վարած ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել անչափահաս բնակչուհուն` անզգուշությամբ մահ պատճառելով վերջինիս:

Կատարվում է նախաքննություն:

ՀՀ Հատուկ քննչական ծառայություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս