Բնակարանից հափշտակել է 200.000 դրամ
Հունիսի 23-ին, ժամը 01.25-ին, ոստիկանության Սպիտակի բաժնում հաղորդում էր ստացվել, որ 1966 թ. ծնված Անահիտ Կ.-ի տուն գող է մտել:
Մեկնած օպերատիվ խմբին տանտիրուհին հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 00.15-ի սահմաններում, հարևանը` 1959 թ. ծնված Համլետ Թ.-ն, գողություն կատարելու նպատակով իրենց տան պատուհանը հրելով` մտել է բնակարան, սակայն նկատելով իրեն` պատուհանից դիմել է փախուստի:
Ոստիկանության Սպիտակի քննչական բաժանմունքում նախապատրաստվող նյութերով պարզվել է, որ Համլետ Թ.-ն Անահիտ Կ.-ի բնակարանից բացահայտ հափշտակել է 200.000 դրամ:
Փաստի առթիվ Սպիտակի քննչական բաժանմունքում ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով հարուցվել է քրեական գործ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հունիսի 23-ին, ժամը 10.30-ին, Համլետ Թ.-ն բերման է ենթարկվել բաժին:
Համլետ Թ.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ Ոստիկանություն