Երևան-Սևան ավտոճանապարհին «Ֆորդ»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և հարվածել արգելապատնեշին
Հունիսի 24-ին, ժամը 21.02-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին` Արծվի հուշարձանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. «Ֆորդ» մակնիշի բեռնատարը բախվել է պատին, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Մ4» միջպետական ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 15-րդ կմ-ի մոտակայքում «Ֆորդ» մակնիշի 37PQ117 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հարվածել ճամփեզրի արգելապատնեշին, ինչից ավտոմեքենայի վարորդ Ն. Մ.-ը (ծնվ. 1950թ.) ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածներ: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը Ն.Մ.-ը հոսպիտալացվել է Աբովյան քաղաքի ԲԿ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:
Արտակարգ իրավիճակների նախարարություն