Բաժիններ՝

Ուկրաինայի ներկայիս իրավիճակի համար մեղավոր են նրա թե՛ նախկին, թե՛ ներկայիս ղեկավարները. Մեդվեդև

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի վարաչապետ Դմիտրի Մեդվեդևն Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների հիմնական մեղավոր է համարում այդ երկրի բոլոր ղեկավարներին:

Մեդվեդևի խոսքերով՝ Ուկրաինայի ներկայիս իրավիճակի համար մեղավոր են նրա թե՛ նախկին, թե՛ ներկայիս ղեկավարները. «Պատասխանատվության հարցում շատ զգալի դերակատարություն ունեն նրանք, որոնք հրահրեցին Կիևի դեպքերը և նպաստեցին պետական հեղաշրջմանը, որն այնտեղ տեղի ունեցավ տարեսկզբին»:

Մեդվեդևն ընդգծել է, որ ինչպես էլ որ վերաբերվեն Վիկտոր Յանուկովիչին, ամեն դեպքում նա եղել է օրինական իշխանություն, ունեցել է լեգիտիմության անհրաժեշտ մակարդակ. «Նրան տապալեցին ապօրինաբար, և դրանից հետո տեղի ունեցան դրամատիկ այդ դեպքերը»:

Մեդվեդևը վստահություն է հայտնել, որ եթե չլիներ առանձին երկրների դիրքորոշումը, որոնք ըստ էության, հրահրեցին այդ գործընթացը, նպաստեցին պետական հեղաշրջմանը, ապա ամեն ինչ կարող էր այլ լինել, կանցկացվեին նորմալ նախագահական ու խորհրդարանական ընտրություններ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս