Տիգրան Համասյանը միանում է Աֆրիկյանների ակումբի շենքի պահպանման պայքարին (տեսանյութ)
Աշխարհահռչակ դաշնակահար Տիգրան Համասյանը միանում է Աֆրիկյանների ակումբի շենքի պահպանման պայքարին: Նա այս պահին նվագում է Աֆրիկյանների կիսախարխուլ շենքի տարածքում:
Մեր Քաղաքը հանրային-քաղաքացիական նախաձեռնությունը և SOS!Պահպանենք Աֆրիկյանների ակումբի շենքը սիրով հրավիրում են բոլոր երևանցիներին ներկա գտնվելու աշխարհահռչակ դաշնակահար և կոմպոզիտոր Տիգրան Համասյանի ելույթին՝ ի պաշտպանություն Աֆրիկյանների ակումբի հուշարձան-շենքի։
«Բնականաբար, պետք է հարգել այս շենքի պատմությունը, բայց պետք չէ այս ամենին թշնամաբար մոտենալ երկու կողմից»,- ասաց Տիգրան Համասյանը:
Լսելով դարպասին հարվածող ակտիվիստների ձայները, ասաց. «Այսպիսի բաներ չպիտի լինեն: Կոմիտասը հաստատ այսպես չէր հարվածի»,- ասաց նա:
Ուղիղ միացումը՝ «Ազատություն» ռադիոկայանի: