Բաժիններ՝

Ադրբեջանական բանակում զինված միջադեպ է գրանցվել. կա 2 զոհ և 1 վիրավոր

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ադրբեջանական բանակում զինված միջադեպ է գրանցվել: Այն տեղի է ունեցել հունիսի 20-ին՝ ժամը 06.45-ի մոտ, Արևմտյան շրջանի ՊՆ-ի զորամասերից մեկում

Այստեղ զինծառայող Աղակիշիև Բահրուզ Խագանիօղլուն իրեն ամրակցված զենքի օգնությամբ սպանել է զինծառայող Աբդուլաև Նեման Էլմանօղլուին և վիրավորել է զինծառայող Ահմեդով Քյամրան Ինթիհամօղլուին: Դրանից հետո Աղակիշիևն ինքնասպանություն է գործել:

Վիրավոր զինծառայողին առաջին բուժօգնության ցուցաբերումից հետո հոսպիտալացրել են: Նրա վիճակը գնահատվում է ծանր: Հարուցվել է քրեական գործ, տարվում է հետաքննություն: Ադրբեջանի ՊՆ-ի մամլո ծառայությունը հաստատել է տեղի ունեցածը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս