Վրաստանը Ժնևի բանակցություններում վերստին բարձրացնելու է ՌԴ-ի կողմից ուժ չկիրառելու հարցը

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ժնևյան բանակցությունների այսօր մեկնարկող 28-րդ փուլի քննարկման հիմնական թեման վերստին լինելու է Ռուսաստանի կողմից ուժի չկիրառման հարցը: Այս մասին այսօր Ժնևում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի առաջին փոխարտգործնախարար Դավիթ Զալկալիանին.

«Մենք կքննարկենք օրակարգի բոլոր հարցերը. ուժի չկիրառում, տեղի անվտանգության իրավիճակ, հարկադիր վերաբնակների վերադարձ, ինչպես նաև մարդասիրական օգնության ցուցաբերում: Գլխավոր հարցը դեռ շարունակում է մնալ (Ռուսաստանի կողմից) ուժի չկիրառումը»:

Զալկալիանին ընդգծել է, որ այս անգամ Ժնևյան քննարկումները ղեկավարելու է գերմանացի դիվանագետ Հերբերտ Սալբերը, ով ոչ վաղ անցյալում նշանակվել է Հարավային Կովկասում ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ-ի նոր հատուկ ներկայացուցիչ: Ժնևյան քննարկումներին մասնակցելու են նաև Աբխազիայի ու Հարավային Օսիայի ներկայացուցիչները:

Տեսանյութեր

Լրահոս