Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանը կանդամակցի ՄԱԿ-ի ճանաչած սահմաններով. Լավրով

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ադրբեջանին ոչ ոք պաշտոնապես կամ ոչ պաշտոնապես չի առաջարկել անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը:

Լավրովը հայտնել է, որ այդ հարցը քննարկվում է երկու երկրների ղեկավարների հանդիպումներում. «Եվրասիական միությունը բաց է մեր գործընկերների համար: Մենք դրականորեն կվերաբերեինք Եվրասիական տնտեսական միությանը Ադրբեջանի կամ մեկ այլ երկրի անդամակցությանը:

Եվրասիական տնտեսական միությունը որևէ կապ չունի Ղարաբաղյան հակամարտության հետ, այն ստեղծել են Ռուսաստանը, Ղազախստանն ու Բելառուսը: Շուտով նրան կմիանա նաև Հայաստանը: Ղարաբաղը հանդիսանում է միջազգային բանակցությունների առարկա:

Այդ հակամարտությունը պետք է կարգավորվի միջազգային սկզբունքների հիման վրա: Հայաստանը հայտարարել է, որ ԱՀԿ-ին անդամակցել է այն սահմանների շրջանակներում, որոնք ընդունվել են միջազգային մակարդակում: Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանը կանդամակցի ՄԱԿ-ի ճանաչած սահմաններով»:

Տեսանյութեր

Լրահոս