Բաժիններ՝

Հյուսիսային Իրաքի քրդերը չեն ցանկանում մասնակցել սուննի զինյալների խռովությունը ճնշելուն

Ճապոնական Kyodo լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության զորամիավորումները չեն մասնակցի «Լևանտում ու Իրաքում իսլամական պետություն» արմատական խմբավորման բարձրացրած խռովության ճնշմանը:

Այս մասին գործակալությանը հայտարարել է քրդական ինքնավարության արտաքին գործերի դեպարտամենտի ղեկավար Ֆալահ Մուսթաֆա Բաքիրը. «Մենք մտադիր չենք մասնակցել Իրաքի զինված ուժերի ներկայիս գործողությանը»:

Բաքիրը կտրուկ քննադատության է ենթարկել Իրաքի զինված ուժերին. «Նրանց ուսուցանել են ամերիկյան զորքերը, նրանք ստացել են գերարդյունավետ զենք, սակայն տապալվել են, քանի որ չունեն մարտական ոգի»:

Բաքիրի խոսքերով՝ ներկա դրությամբ քրդերի վերահսկած տարածքներում փախստականների համար ստեղծվել է երկու ճամբար, ուր կարող է տեղավորվել մոտ 7000 ընտանիք: Զինյալների կողմից Մոսուլը գրավելուց հետո, Իրաքի երկրորդ խոշոր քաղաքից փախել է մինչև 500.000 մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս